Լուի վան Գալ. «Ես այս ամենի բացատրությունը չունեմ»

Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ամփոփել է Չեռնոգորիայի հետ ԱԱ-2022-ի ընտրական խաղի արդյունքը (2:2), որում «նարնջագույնները» 82-րդ րոպեին առաջ էին հաշվի մեջ 2:0 հաշվով։

«Մենք լավագույնս չխաղացինք սեգմենտում, երբ ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Ես սրա բացատրությունը չունեմ։ Նրանք խաղում էին 5-4-1, դժվար էր, բայց մենք հաշվի մեջ առաջ էինք 2-0 հաշվով, և մեզ մնում էր պահել գնդակը: Բայց մենք կորցրինք վերահսկողությունը:

Մենք պետք է ընդունենք այս արդյունքը։ Վերլուծենք խաղն ու պատրաստվենք Նորվեգիայի հետ հանդիպմանը։ Մենք բաց թողեցինք հսկայական հնարավորություն Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար, բայց մենք դեռ լավագույն դիրքն ունենք խմբում»,- ասել է վան Գալը: