Կիլիան Մբապպեն 63 տարվա վաղեմության ռեկորդ կրկնեց Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն պոկեր է ձևակերպել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում (8:0):

ՊՍԺ-ի 22-ամյա հարձակվողը 63 տարվա մեջ առաջին խաղացողն է, որը մեկ խաղում 4 գոլ է խփել եռագույնների կազմում։

Աշխարհի 1958 թվականի խաղարկության ժամանակ դա արեց Ջաստ Ֆոնթեյնը՝ Գերմանիայի դեմ 3-րդ տեղի համար խաղում (6: 3):