Ադրիեն Ռաբյոն զարմանալի վիճակագրություն ունի Ֆրանսիայի հավաքականում

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն գոլի հեղինակ է դարձել ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ղազախստանի դեմ խաղում (8:0):

Սա «Յուվենտուսի» կիսապաշտպանի առաջին գոլն է ազգային հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ, Ռաբյոն «եռագույնների» կազմում անցկացրել է 23 հանդիպում։

Դա նաև կիսապաշտպանի առաջին գոլն է ընթացիկ մրցաշրջանում։ Ավելի վաղ թուրինյան ակումբի խաղերում նա կատարել էր մեկ գոլային փոխանցում։