Նիդեռլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը երկու գոլ խփեց Մոնտենեգրոյի դարպասը (2:2):
«Բարսելոնայի» խաղացողը 11 գոլով գլխավորում է ԱԱ-2022-ի Եվրոպայի ընտրական փուլի ավարտից առաջ ռմբարկուական մրցավազքը:
Ցուցակում հաջորդներն են Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան), Հարի Քեյնը (Անգլիա) և Էրան Զահավին (Իսրայել)՝ 8-ական գոլով։