Զլատկո Դալիչ. «Չկա ավելորդ վստահություն, բայց մենք գիտենք, որ վաղը ֆավորիտ ենք լինելու»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի Ռուսաստանի դեմ խաղից իր սպասելիքներով։

-Մտավախություն ունե՞ք, որ ինքնավստահությունը կարող է դաժան կատակ խաղալ ձեզ հետ: Խորվաթիայի հավաքականի նախկին խաղացողներից ոմանք ասում էին, որ ձեր թիմը պետք է հեշտությամբ հաղթի:

– Մենք լավ ենք ճանաչում մրցակցին ու հարգում ենք նրանց, նրանք հինգ հաղթանակ ունեն։ Վալերի Կարպինը լավ է աշխատում. Չկա ավելորդ վստահություն, բայց մենք գիտենք, որ վաղը ֆավորիտ ենք լինելու։

– Կարպինի օրոք Ռուսաստանը մի փոքր զիջում է, ընդունո՞ւմ եք, որ մրցակիցը խաղալու է 0:0 հաշվի համար:

– Իմ կարծիքով, Ռուսաստանի հավաքականը ոչ-ոքիի համար չի խաղա։ Կարծում եմ՝ մրցակիցը հարձակվողական ֆուտբոլ կխաղա։ Նրանք կխաղան այնպես, ինչքան մենք թույլ կտանք,- ասել է Դալիչը։