«Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն մեկնաբանել է ՖԻՖԱ-ի պարտավորությունը՝ 2 տարին մեկ Աշխարհի առաջնությունն անցկացնելու վերաբերյալ:
«Մրցաշրջանի սկզբում ես հանդիպում ունեցա ՖԻՖԱ-ի և Արսեն Վենգերի հետ, որտեղ նրանք բացատրեցին, թե ինչ են ուզում հասնել։ Մեր ուզածին հասնելու համար անհրաժեշտ կլինի համակարգել բոլոր ֆեդերացիաների՝ ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի գործողությունները։ Բոլորը պետք է միասին աշխատեն։
Ես պնդեցի, որ մրցաշրջանի վերջում պետք է նորմալ արձակուրդ թողնել ֆուտբոլիստների համար։ Բայց գաղափարն ինքնին վատը չէ, եթե բոլորը պատրաստ են համագործակցել»,- ասել է կիսապաշտպանը Belga լրատվական գործակալությանը: