Լուի վան Գալը քննադատել է Հոլանդիայի կառավարության գործելաոճը

Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է երկրում եռշաբաթյա սահմանափակումների մասին՝ պայմանավորված կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներով։

«Համաճարակն ավելի կարևոր է, քան ֆուտբոլը, բայց նման միջոցառումներն ինձ համար անհասկանալի են։ Պորտուգալիայում, ի տարբերություն մեր երկրի, իրավիճակը լավ վերահսկվում է։ Բնակչության 88%-ը պատվաստված է, իսկ հիվանդանոցները գերբեռնված չեն։ Սա է երկրի լավ կառավարումը:

Պորտուգալիայում դիմակ կրելու կամ չկրելու մասին բանավեճ չկա։ Կան պարտադիր կանոններ, իսկ Հոլանդիայում մարդիկ կարծում են, որ ավելի լավ գիտեն:

Բայց եկեք չքննարկենք քաղաքականությունը։ Ցանկացած երկիր կցանկանար ունենալ պատվաստումների բարձր մակարդակ, և Պորտուգալիան կարողացել է հասնել դրան։ Եվ ես ապրում եմ այս դրախտում», – ասել է մարզիչը, որն անշարժ գույք ունի այդ երկրում: