ԱԱ-2022. Իտալիայի հավաքականը վերջին խաղում ևս մեկ կորուստ ունի

«Ինտերի» և Իտալիայի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին հեռացել է ազգային թիմից։

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մարզման ժամանակ։ Մոտ ժամանակներս 22-ամյա պաշտպանը կվերադառնա «Ինտերի» մարզաբազա ու լրացուցիչ բուժզննում կանցնի։

Այսպիսով, Բաստոնին բաց կթողնի Իտալիայի հավաքականի հաջորդ հանդիպումը Հյուսիսային Իռլանդիայի դեմ, որը կկայանա նոյեմբերի 15-ին։