Անգլիայի հավաքականը նոր պայմանագիր է առաջարկել Գարեթ Սաութգեյթին

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան թիմի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթին աշխատավարձի կրկնապատկմամբ նոր պայմանագիր է առաջարկել, հայտնում է ВВС-

51-ամյա մասնագետը թիմը կմարզի Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում: Սակայն Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մտահոգված է, որ մարզիչը ԱԱ-2022-ից անմիջապես հետո իր ուժերը կփորձի ԱՊԼ-ում:

Կողմերի միջև բանակցությունները կսկսվեն ԱԱ-2022-ի ընտրական փուլի որակավորման երկու խաղից հետո: Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մարկ Բուլինգեմը Եվրո-2020-ի ժամանակ հայտարարել էր, որ Սաութգեյթը կերկարաձգի գործող համաձայնագրի ժամկետը: