«Յուվենտուսը» 1992/93-ից ի վեր վատագույն ցուցանիշն է գրանցել

Ա Սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսը» պարտվեց «Սասուոլոյին» (1։2):

Մասիմիլիանո Ալեգրիի թիմը 13-րդ գնդակն է բաց թողում այս առաջնությունում։ Սա ակումբի վատագույն ցուցանիշն է 1992/93 մրցաշրջանից ի վեր:

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Մասիմիլիանո Ալեգրիի թիմը վաստակած 15 միավորով գտնվում են 8-րդ հորիզոնականում։