SERIE A. «Սասուոլոն» վերջին վայրկյանին հաղթանակ կորզեց «Յուվենտուսից»

Իտալական Ա Սերիայի 10-րդ տուրում «Յուվենտուսն» ընդունել էր «Սասուոլոյին»: Հանդիպումն ավարտվեց «Սասուոլոյի» հաղթանակով:

«Յուվենտուս»– «Սասուոլո» 1։2 (0։1)
0։1 Դավիդե Ֆրատեսի (44)
1։1 Ուեսթոն Մակքենի (76)
1։2 Մաքսիմ Լոպես (90+5)

Այս հանդիպումից հետո «Յուվենտուսը» 15 միավոր մնում է 7-րդ հորիզոնականում, իսկ «Սասուոլոն» 14 միավորով բարձրանում է 9-րդ տեղ: