ՊՍԺ-ի ֆուտբոլիստը թալանվել է սեփական մեքենայում

ՊՍԺ-ի ֆուտբոլիստը, ում անունը չի հաղորդվում, թալանվել է սեփական մեքենայում։ Այս մասին հաղորդում է Le Point-ը:

Հոկտեմբերի 26-ի երեկոյան խաղացողը կանգ է առել Փարիզի ծայրամասում գտնվող Բուա դե Բուլոն հանրային զբոսայգու մոտ գտնվող լուսաֆորի մոտ։ Այդ պահին առանց ֆուտբոլիստի համաձայնության մեքենա է նստել մարմնավաճառ։

Անհայտ անձը սկսել է սպառնալ նրան զենքով։ Ֆուտբոլիստը ստիպված է եղել հեռախոսն ու դրամապանակը տալ մարմնավաճառին։ Դրամապանակի մեջ եղել է 200 եվրո կանխիկ։