Անգլիական գրանդը մտադիր է պայմանագիր կնքել Մաուրո Իկարդիի հետ

Հարձակվող Մաուրո Իկարդին կարող է հեռանալ ՊՍԺ-ից, տեղեկացնում է Goal.com-ը:

Արգենտինացին դժգոհ է փարիզյան ակումբում իր կարգավիճակից. նա ցանկանում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ, ինչն անհնար է թիմի կազմում Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապպեի և Նեյմարի ներկայության պարագայում:

Հաղորդվում է, որ 28-ամյա ռմբարկուի տեղափոխությամբ հետաքրքրված է «Չելսին», որը մտադիր է ևս մեկ հարձակվողի հրավիրել:

2021/22 մրցաշրջանում Իկարդին բոլոր մրցաշարերում միասին 11 խաղ է անցկացրել և աչքի ընկել 3 անգամ: Նրա տրանսֆերը գնահատվում է 35 միլիոն եվրո: