Սերխիո Ռամոսը մոտ է խաղադաշտ վերադառնալուն

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը մոտ է վնասվածքից ապաքինվելուն և խաղադաշտ վերադառնալուն։

35-ամյա իսպանացին, որը Մադրիդի «Ռեալից» տեղափոխվելուց հետո դեռ չի խաղացել փարիզեցիների կազմում, այսօր պետք է վերադառնա ընդհանուր խումբ։

Սերխիոյի անմիջական նպատակը ուրբաթ օրը «Լիլի» հետ խաղալն է, հաղորդում է As-ը՝ վկայակոչելով Le Parisien-ին։

Ռամոսը ցանկանում էր խաղադաշտ դուրս գալ երկու շաբաթ առաջ, սակայն ՊՍԺ-ի բժիշկները նրան խորհուրդ տվեցին դա չանել՝ հուլիսի վերջին ստացած ներբանային մկանի վնասվածքի կրկնության բարձր ռիսկի պատճառով։

Հավանաբար, ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն որոշի հոգ տանել Ռամոսի մասին և նրան ընդգրկել միայն հաջորդ շաբաթ կայանալիք Չեմպիոնների Լիգայի «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղի համար։