ՊՍԺ-ն հայտնել է, թե երբ ընդհանուր խումբ կվերադառնան Վերատին, Մբապպեն և Սերխիո Ռամոսը

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը Ֆրանսիայի առաջնության «Լիլի» հետ խաղից առաջ հայտնել է թիմի մի քանի ֆուտբոլիստների վիճակի մասին։

Կիսապաշտպան Մարկո Վերատտին ձախ ազդրի մկանային լուրջ վնասվածք է ստացել և մոտ 4 շաբաթով կբացակայի խաղադաշտից։ Հարձակվող Կիլիան Մբապպեն վարակվել է ԼՈՌ․ վարակով։ Մանրամասները կհայտարարվեն 48 ժամվա ընթացքում։

Պաշտպան Սերխիո Ռամոսը, ով ապաքինվում է վնասվածքից, հաջորդ շաբաթ կարող է վերադառնալ ընդհանուր խմբի մարզումներին։