ՊՍԺ-ն Կիլիան Մբապպեին պոտենցիալ փոխարինող է գտել

Ավստրիական «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին հայտնվել է ՊՍԺ-ի հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հայտնում է AS պարբերականը:

Փարիզյան ակումբում 19-ամյա խաղացողին դիտարկում են որպես Կիլիան Մբապպեին պոտենցիալ փոխարինող, ով ընթացիկ մրցաշրջանի վերջում, ամենայն հավանականությամբ, ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա թիմից:

Գերմանացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված են նաև «Բավարիան», «Ռեալը», «Ատլետիկոն» և «Ինտերը», իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Նշենք, որ Ադեյեմին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում միասին 18 խաղ է անցկացրել, որոնցում աչքի է ընկել 14 անգամ: