Երկրպագուն խափանեց ՊՍԺ-ի հակագրոհը՝ Լեո Մեսսիի հետ լուսանկարվելու համար (լուսանկար)

Լիգա 1-ի տուրի կենտրոնական «Մարսել» – ՊՍԺ խաղում արտասովոր միջադեպ է տեղի ունեցել։ Խաղի ընթացքում երկրպագուն դուրս է վազել խաղադաշտ՝ խափանելով փարիզյան թիմի վտանգավոր հակագրոհը։

Դրվագը տեղի ունեցավ հանդիպման 73-րդ րոպեին, երբ ՊՍԺ-ն 10 հոգով էր: Այդպիսով երկրպագուն վազելով մոտեցավ Լիոնել Մեսսիին։

Գլխավոր մրցավարը դադարեցրեց հանդիպումն այնքան ժամանակ, քանի դեռ երկրպագուն մարզադաշտում էր: