Մաուրիսիո Պոչետինո. «Ես գոհ եմ ՊՍԺ-ի առաջընթացից և զարգացումից»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Ֆրանսիայի առաջնությունում «Մարսելի» հետ հանդիպման արդյունքը (0:0)։

«Շատ դրական կողմեր ​​կան: Թիմը համերաշխություն դրսևորեց, ցույց տվեց բնավորություն, կազմակերպվածություն գնդակով և առանց գնդակի։ Ակնհայտ է, որ որպես ՊՍԺ-ի մարզիչ դու միշտ հույս ունես հաղթելու, բայց ես կարող եմ միայն շնորհավորել խաղացողներին նրանց արածի համար:

Նեյմարը խաղում էր երրորդ կիսապաշտպանի դիրքում, իսկ Լիոնել Մեսսին և Կիլիան Մբապեն շարունակում էին մնալ հարձակման գծում: Ես գոհ եմ Նեյմարից։ Նա նվիրվածություն ցուցաբերեց թիմին: Մենք հավասարակշռություն ենք փնտրում։ Փորձից հասկանում ենք, որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները միշտ էլ բարդ են։ Ես գոհ եմ թիմի առաջընթացից, գոհ եմ նրանից»,- ասել է Պոչետինոն։