Լիոնել Մեսսին 16 տարվա վաղեմության հակառեկորդ է գրանցել

Հոկտեմբերի 24 -ին Մարսելում կայացավ Ֆրանսիայի առաջնության 11-րդ տուրի «Մարսել» – «ՊՍԺ» հանդիպումը (0:0):

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին փարիզյան թիմի կազմում Լիգա 1-ում կարողացել է 4 խաղ անցկացնել, բայց դեռ գոլ չի խփել։ Ըստ Stats Foot-ի՝ արգենտինացին 2005/06 մրցաշրջանից հետո առաջին անգամ չի կարողացել աչքի ընկնել իր առաջին չորս խաղերում։