Քրիստոֆեր Նկունկուն կարիերան կարող է շարունակել Լոնդոնում

«Լեյպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն հայտնվել է «Արսենալի» հետաքրքրության կենտրոնում, հայտնում է Calcio Mercato-ն:

«Զինագործները» ցանկանում են հունվարին ուժեղացնել թիմի հարձակման գիծը և կփորձեն պայմանագիր կնքել ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ:

Լոնդոնյան ակումբը դեռևս 2019 թվականին փորձել էր գնել 23-ամյա խաղացողի տրանսֆերը, սակայն գործարքը չէր կայացել:

Այս մրցաշրջանում Նկունկուն 13 հանդիպման է մասնակցել և իր ակտիվում ունի 9 գոլ ու 5 ասիստ: