Զլատան Իբրահիմովիչը կրկնեց Պաոլո Մալդինիի, Խավիեր Զանետտիի և ևս 4 ֆուտբոլիստների ցուցանիշը

Զլատան Իբրահիմովիչը լիովին ապաքինվել է վնասվածքից և այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվել է «Միլանի» մեկնարկային կազմում «Բոլոնիայի» դեմ խաղում (0-2 առաջին խաղակես)։

Լրագրող Ջուզեպպե Պաստորեն թվիթերում գրել է, որ Իբրահիմովիչը դարձել է Ա Սերիայի պատմության 7-րդ ֆուտբոլիստը, ով 40 և ավելի տարեկան հասակում ընդգրկվում է թիմի մեկնարկային կազմում: Նախկինում դա հաջողվել էր Պաոլո Մալդինիին, Կոստակուրտային, Խավիեր Զանետտին, Սիլվիո Պիոլային, Սերխիո Պելլիսիեին և Պիետրո Վերխովոդին։