«Լայպցիգը» «Բարսելոնային» հայտնել է Դանի Օլմոյի գինը

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն «Բարսելոնայի» տրանսֆերային նպատակն է: Կատալոնական ակումբը ցանկանաում էր ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ եւ կապ պահպանել 23-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ, բայց ղեկավարությունում հասկանում են, որ գործարքն ավարտին հասցնելը շատ դժվար է լինելու։

«Լայպցիգը» ցանկանում է պահել Օլմոյին։ Ամռանը նրանք արդեն մերժել են ֆուտբոլիստի համար առաջարկը։ Գերմանական ակումբը պատրաստ է իսպանացու վաճառքից ստանալ առնվազն 75 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Օլմոն «Լայպցիգ» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին 40 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը։