Թոմաս Տուխելը հաստատել է, որ «Չելսին» հետաքրքրված է Հոլանդի տրանսֆերով

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հաստատել է, որ լոնդոնյան ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի ծառայություններով:

«Մենք («Չելսիում») մի քանի անգամ խոսել ենք Էրլինգ Հոլանդի մասին, այդ թվում նաև տրանսֆերային պատուհանի ժամանակ: Սակայն այնժամ նրա տրանսֆերը բացարձակ անհնար և անիրականալի էր թվում:

Իհարկե, մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, քանի որ Էրլինգը հիանալի ֆուտբոլիստ է և ակնհայտորեն որոշիչ դեր ունի Դորտմունդում:

Արդյոք Լուկակուի տեղափոխությունը հնարավո՞ր է, երբ թիմում է Լուկակուն: Դուք նկատի ունեք, թե արդյոք նրանք երկուսով կարո՞ղ են խաղալ հարձակման գծում: Մենք դա կարող ենք քնարկել:

Կարծում եմ՝ մենք այդ հարցին դեռ ամբողջ լրջությամբ չենք վերաբերվում, սակայն տեսնենք, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում», – գերմանացի մասնագետին է ցիտում Bild-ը: