Սթիվ Բրյուսը՝ իր հեռացման մասին. «Շատ դժվար էր ատելի լինելը»

Սթիվ Բրյուսը, ով այսօր հեռացվել էր «Նյուքասլի» գլխավոր մարզչի պաշտոնից, The Telegraph-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ այլևս չի վերադառնա մարզչական աշխատանքին:

«Ես կարծում եմ, որ սա կարող է իմ վերջին աշխատանքը լինել: Դա շատ և շատ դժվար էր: Լինել ատելի, զգալ, որ մարդիկ ցանկանում են, որպեսզի դու ձախողվես և լսել, թե ինչպես են նրանք դա ասում», – նշել է 60-ամյա մասնագետը:

Հիշեցնենք, որ Բրյուսն անգլիական ակումբը գլխավորում էր 2019 թվականից: