Մադրիդի «Ռեալի» դարպասապահը հնարավոր է տեղափոխվի Դորտմունդի «Բորուսիա»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է Fichajes.net-ը:

22-ամյա խաղացողի տեղափոխությամբ հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»: Նշվում է, որ ուկրաինացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ «արքայական» ակումբից, քանի որ քիչ խաղաժամանակ է ստանում:

Լունինի տրանսֆերային արժեքը գնահատվում է 3 միլիոն եվրո: Նրա պայմանագրի ժամկետը «սերուցքայինների» հետ լրանում է 2024 թվականին: