«Յուվենտուսը» բանակցություններ է վարում Մադրիդի «Ատլետիկոյի» հետ՝ հարձակվող Ալվարո Մորատայի հրաժարագինը նվազեցնելու վերաբերյալ:
Tuttosport-ի տվյալներով՝ ներկայումս այդ գումարը 35 միլիոն եվրո է կազմում: Նշվում է «Ծեր սինյորան» կհամաձայնի ավելի քիչ գումարով ձեռք բերել 28-ամյա խաղացոի տրանսֆերը, եթե հաջորդ ամռանը «Ֆիորենտինայի» հարձակվող Դուշան Վլահովիչի տեղափոխությունը չկայանա:
Հիշեցնենք, որ Մորատան թուրինյան ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով: