«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նևիլը համարում է, որ Անտոնիո Կոնտեն Օլե Գունար Սուլշերի հեռացման դեպքում չի գլխավորի մանչեսթերյան ակումբը:
«Ըստ իս՝ Կոնտեն չի լինի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչը: Ես չեմ կարծում, որ ակումբը նման տարբերակ կընտրի:
Կոնտեն հիանաի մարզիչ է, բայց ինձ թվում է, որ որոշ մարզիչներ կոնկրետ ակումբների են համապատասխանում, և Կոնտեն չի համապատասխանում «Յունայթեդին»», – ասել է Նևիլը Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ: