«Բարսելոնան» Էրլինգ Հոլանդին ևս մեկ այլընտրանք է գտել

«Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը կարող է տեղափոխվել «Բարսելոնա»:

SRL-ի Carrusel Deportivo-ի եթերում լրագրող Սիկե Ռոդրիգեսի խոսքերով, հարձակումը ուժեղացնելու «Բարսայի» հիմնական տրանսֆերային նպատակը «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդն է, բայց եթե նրան ձեռք չբերեն, կատալոնացիները կփորձեն ձեռք բերել Իսակին:

Ընթացիկ մրցաշրջանում Իսակը 7 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ: