Ա Սերիայի երկու գերակումբ կպայքարի Անդրեա Բելոտտիի համար

«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտտին որոշել է լքել թուրինյան ակումբը: Այս մասին տեղեկացնում է Tuttomercatoweb-ը:

Ըստ աղբյուրի՝ 27-ամյա խաղացողը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ չի երկարաձգի պայմանագրի ժամկետը:

Հաղորդվում է, որ «Միլանը» և «Ինտերը» մտադիր են հաջորդ ամռանն անվճար պայմանագիր կնքել իտալացի ֆուտբոլիստի հետ, երբ նա ազատ գործակալ կլինի:

Բելոտտին Ա Սերիայի 2021/22 խաղարկությունում 3 հանդիպում է անցկացրել և խփել 1 գոլ: