Կյանքից հեռացել է «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ, 44 օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը

Սեպտեմբերի 5-ին չարաբաստիկ ավտովթարի հետևանքով «Շիրակ» ՖԱ-ի ֆուտբոլիստ և 44-օրյա պատերազմի հերոս Լեռնիկ Ղազարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստանալուց հետո հայտնվել էր կոմայում։ Ցավոք, վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին և երիտասարդ ֆուտբոլիստը կոմայից դուրս չգալով՝ մահացավ:

«Խորը ցավով տեղեկացանք, որ այսօր առավոտյան կյանքից հեռացավ մեր Հերոս եղբայր Լեռնիկ Ղազարյանը:

Աստված հոգիդ լույսի մեջ պահի, մեր սիրելի Լեո ջան»,- գրված է «Շիրակի» ֆեյսբուքյան էջում:

Լեռնիկ Ղազարյանը ծնվել էր 2000 թվականի հուլիսի 21-ին քաղաք Գյումրիում։

«Պրոֆֆուտբոլի» ողջ անձնակազմը ցավակցում է Լեռնիկ Ղազարյանի հարազատներին և ընկերներին: