«Բարսելոնան» թիրախավորել է երկու երիտասարդ կենտրոնական հարձակվողի

Հարձակվող Դուշան Վլահովիչը կարող է հեռանալ «Ֆիորենտինայից»: Ըստ լրագրող Ժերար Ռոմերոյի, ֆուտբոլիստի ծաառայություններով հետաքրքրվել է «Բարսելոնան»: Կատալոնացիները ցանկանում են ամռանը գնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին, սակայն եթե այդ տրանսֆերը ձախողվի, ապա Վլահովիչը կտեղափոխվի կատալոնական գրանդ:

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա ֆուտբոլիստը 4 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ «Ֆիորենտինայի» կազմում: