Ռոբերտ Լևանդովսկին կողմնորոշվել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան

Հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին մտածում է մյունխենյան ակումբից հեռանալու մասին:

Իսպանական AS պարբերականի տվյալներով՝ լեհ ռմբարկուն կդիմի ակումբի ղեկավարությանը՝ իրեն Մադրիդի «Ռեալ» բաց թողնելու խնդրանքով: 33-ամյա խաղացողի գործող համաձայնագրի ժամկետը Գերմանիայի չեմպիոնի հետ լրանում է 2023 թվականի ամռանը:

Լևանդովսկին Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 7 հանդիպման է մասնակցել և խփել 7 գոլ: