Կարիմ Ադեյեմիի ծառայություններով հետաքրքրված է գերմանական 3 թոփ ակումբ

«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին կարող է տեղափոխվել Մյունխենի «Բավարիա»:

Հաղորդվում է, որ 19-ամյա երիտասարդի հայրն ու նրա գործակալն այսօր բանակցություններ են վարել գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ: Բանակցությունները լավ են ընթացել, բայց դեռ որոշում չի կայացվել:

Ինքը՝ Ադեյեմին, ցանկանում է խաղալ Բունդեսլիգայում: Նրանով հետաքրքրված են նաեւ «Բորուսիան» եւ «Լայպցիգը»: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Զալցբուրգը» կպահանջի 30-40 մլն եվրո: