Գերմանիայի հավաքականի պաշտպանը կարող է տեղափոխվել «Ռեալ»

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Մաթիաս Գինտերը կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն: Այս մասին հայտնում է Todofichajes-ը:

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է 27-ամյա պաշտպանի ծառայություններով: Մաթիասի տրանսֆերային արժեքը կազմում է 27 միլիոն եվրո: Այնուամենայնիվ, գործարքը «արքայական» ակումբը կարող է անվճար ձևակերպել, քանի որ Գինտերի պայմանագիրը գլադբախցիների հետ հաշվարկվում է մինչև հաջորդ տարվա կեսը:

Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում պաշտպանի՝ Մյունխենի «Բավարիա», «Լիվերպուլ» և «Թոթենհեմ» տեղափոխվելու մասին: