Զորան Բան. «Ես չհասկացա, թե ինչու ակումբը վաճառեց Կրիշտիանու Ռոնալդուին»

«Յուվենտուսի» նախկին հարձակվող Զորան Բանը մեկնաբանել է թիմի արդյունքները մրցաշրջանի սկզբում:

«Բյանկոներիները» Ա Սերիայի մեկնարկային չորս հանդիպումներում վաստակել են ընդամենը երկու միավոր և այժմ գտնվում են 18-րդ տեղում:

«Ցավոք, «Յուվենտուսն» ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք դժվար թե լուծվեն մոտ ապագայում: Ոչ բոլոր ֆուտբոլիստներն են թիմին հարմար մակարդակով: Սպասվում էր, որ Ալեգրրիի ժամանումը կօգնի ակումբին, բայց խնդիրները չափազանց մեծացան»:

Բանը կիսվել է նաև պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալու վերաբերյալ իր մտքերով:

«Ճիշտն ասած, ես դեռ չեմ հասկանում, թե ինչու ակումբը վաճառեց Ռոնալդուին: Բայց նույնիսկ եթե դուք բաժանվել եք ֆուտբոլիստից, ինչո՞ւ փոխարինող չգտաք»: – Բանի խոսքն է մեջբերում Tuttomercatoweb-ը: