Պաշտոնական․ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացավ «Ալաշկերտից»

Երևանի «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ալեքսանդր Գրիգորյանը հեռացել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

«Գոլազուրկ ոչ-ոքի «Նորավանքի» հետ: Խաղից հետո հրաժարական տվեց «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը»,— գրված է «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջում:
Դեռևս նոր մարզչի անունը հայտնի չէ։