«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի հաջորդ հանդիպումը

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն չի կարողանա օգնել իր թիմին Անգլիայի Լիգայի գավաթի «Ուիքոմբ Վանդերերսի» դեմ խաղում: Այս մասին հայտարարել է «քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Զինչենկոյի ապաքինման ժամկետները մնում են անհայտ:

«Շատ երիտասարդ ֆուտբոլիստներ կխաղան, այլընտրանք չկա: Ռոդրին մկանային խնդիրներ ուներ: Սթոունզը, Լապորտը, Զինչենկոն, Ռոդրին և կարծում եմ Գյունդողանը նույնպես պատրաստ չեն լինի: Նրանք բոլորը վնասվածքներ ունեն», – Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

«Մանչեսթեր Սիթի» – «Ուայկոմբ» հանդիպումը կկայանա երեքշաբթի, սեպտեմբերի 21-ին: