«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելլեգրինին նոր ռեկորդի հեղինակ

«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելլեգրինին պատմական արդյունք է գրանցել՝ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ում հաջողվել է դառնալ գոլի հեղինակ Չեմպիոնների Լիգայում, Եվրոպա Լիգայում և Կոնֆերեցիաների Լիգայում։

Երեկ տեղի ունեցավ Կոնֆերեցիաների Լիգայի, խմբային փուլի, «Ռոմա» – ԲԿՄԱ Սոֆիա հանդիպումը։ Խաղն ավարտվեց «գայլերի» խոշոր հաղթանակով՝ 5։1։

Չնայած հաղթանակին, առաջինը հաշիվը բացեցին հյուրերը, սակայն Ժոզե Մոուրինյոյի թիմը կարողացավ կոտրել մրցակցի արգելքը և դառնալ 5 գոլի հեղինակ։