Տիբո Կուրտուա․ «Այս խաղում վճռորոշ էին իմ փրկությունները»

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Միլանի «Ինտերի» դեմ տարած հաղթանակը․

«Մենք ստացանք այն արդյունքը, ինչի համար եկել էինք։ Մենք հասանք արդյունքի հզոր մրցակցի դեմ աղում։ Իմ փրկությունները վճռորոշ էին, սակայն հենց դա են ինձանից սպասում «Ռեալում»։ Ընդմիջմանը մենք շատ խոսեցինք իրար հետ և մարզչի հետ և երկրորդ խաղակեսում հանդես եկանք ավելի լավ։ Հնարավոր է, «Ինտերը» արժանի էր ավելիին, նրանց պահերն ավելի վտանգավոր էին»,- ասել է Կուրտուան։

Հիշեցնենք, որ 89-րդ րոպեին Ռոդրիգոյի գոլի շնորհիվ Մադրիդի «Ռեալը» տարավ իր առաջին հաղթանակը Չեմպիոնների Լիգայի 21/22 մրցաշրջանում։