Անգլիացի նախկին հարձակվող Մայքլ Օուենը քննադատել ՊՍԺ-ին

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում ՊՍԺ-ն մրցեց «Բրյուգեի» հետ (1:1):

«Լիվերպուլի» և «Ռեալի» լեգենդար հարձակվող Մայքլ Օուենը քննադատել է ՊՍԺ-ի խաղը։

«Որքան էլ մենք հիանում ենք նրանց ֆուտբոլիստներով, նրանք թիմին ավելի թույլ են դարձնում: Իհարկե, Մեսսին, Նեյմարը, Մբապպեն ֆենոմենալ ֆուտբոլիստներ են, բայց մեկ թիմում նրանք չեն կարողանա իրենց առավելագույնս ցուցադրել», – ասել է Օուենը: