Ջուդ Բելինգեմը Չեմպիոնների լիգայում նոր ռեկորդի հեղինակ

Դորտմունդի «Բորուսիայի» 18-ամյա կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը իր անունն է գրել Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ՝ դառնալով գոլի հեղինակ խմբային փուլի առաջին խաղում՝ «Բեշիկթաշի» դեմ։

Ինչպես հայտնում է OptaFranz-ը, Բելինգեմը (18 տարեկան և 78 օրական) դարձավ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով կարողացել է գոլ հեղինակել Չեմպիոնների Լիգայի երկու հանդիպումներում անընդմեջ։ Այս արդյունքով նա գերազանցեց Կիլիան Մբապպեյին (18 տարեկան և 85 օրական), ով ռեկորդը գրանցել էր 2017 թվականի մարտին, երբ դեռևս հանդես էր գալիսն «Մոնակո» ակումբում։

Բացի այդ, Ջուդը դարձավ անգլիացի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով դարձել է գոլի հեղինակ Չեմպիոնների Լիգայի արտագնա խաղում։