Հայտնի է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Հալերը ճանաչվել է Չեմպիոնների Լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆրանսիացին 4 գոլ խփեց «Սպորտինգի» (5:1) դեմ 1-ին տուրի խաղում:

Երկրորդը Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմն էր, երրորդը՝ «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, իսկ «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն՝ չորրորդը: