«Ալաշկերտը» մեկնեց Թել Ավիվ՝ «Մաքկաբիի» դեմ խաղի համար (լուսանկար)

Վաղը՝ սեպտեմբերի 14-ին «Ալաշկերտն» իր առաջին հանդիպումը կանցկացնի Կոնֆերենցիաների Լիգայի  խմբային փուլում՝ մրցելով «Մաքկաբիի» հետ:

«Ալաշկերտն» արդեն մեկնել է Թել Ավիվ, որի մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: «Մաքկաբիից» բացի, «Ալաշկերտի» հետ A խմբում ընդգրկված են  ԼԱՍԿ-ն ու ՀԻԿ-ը:

«Դեպի Թել Ավիվ»,— գրված է «Ալաշկերտի» ինստագրամյան էջում։

«Մաքկաբի» — «Ալաշկերտ» խաղը կկայանա սեպտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով ժամը՝ 18։30-ին։