«Գալաթասարայի» պաշտպանը, ով կռվել էր թիմակցի հետ որակազրկվել է 8 խաղով

«Գալաթասարայի» պաշտպանը որակազրկվեց 8 խաղով`«Գիրեսունսպորի» հետ Թուրքիայի առաջնության առաջին տուրից հետո: Այս մասին հայտնում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան:

Հիշեցնենք, որ 63-րդ րոպեին «Գալաթասարայը» մնաց 10 հոգով այն բանից հետո, երբ պաշտպան Մարկանը հարվածեց իր թիմակից Քերեմ Ակտյուրկօղլուին: VAR-ի հետ խորհրդակցելուց հետո մրցավարը հեռացրեց խաղացողին:

 

Միջադեպի տեսանյութը.