Ո՞րն է լեգենդար բրազիլացի Ռոնալդոյի այսօրվա սիրած մարզաձևը

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, որ նա հիմա սիրում է թենիս խաղալ:

«Այսօր թենիսն իմ սիրած մարզաձևն է: Այն պակաս տրավմատիկ է: Բազմաթիվ վնասվածքների պատճառով ես չեմ կարող հիմա ֆուտբոլ խաղալ: Ամեն անգամ, երբ ֆուտբոլ եմ խաղացել, վնասվածք եմ ստացել: Վնասվածքներն իմ անձնական պատերազմն են եղել տարիներ շարունակ:

Աշխարհի 2002 թվականի առաջնությունն ու տրանսֆերը դեպի Մադրիդի «Ռեալ» իմ կյանքում նոր սկիզբ են եղել, ինձ երկրորդ կյանք են տվել», – նշել է Ռոնալդոն: