Կոնֆերենցիաների Լիգա. Բուխարեստի «Ստյաուան» և Պլզենի «Վիկտորիան» ժամանում են Երևան

Երևանում կկայանա ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների Լիգայի ևս 2 հանդիպում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 29-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցեն Կարագանդայի «Շախտյորն» ու Բուխարեստի «Ստյաուան»: Խացի սկիզբը, ժամը՝ 17:00-ին:

Նույն օրը, հուլիսի 29-ին, արդեն ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն Ավանի Ակադեմիայում միմյանց հետ կհանդիպեն Բրեստի «Դինամոն» և Պլզենի «Վիկտորիան»: Խաղը կմեկնարկի ժամը՝ 20:00-ին:

Երկու հանդիպումներն էլ կանցեն առանց հանդիսականների:

Մրցավարների տեսուչները կլինեն Հայաստանից: