Մադրիդի «Ռեալն» ապշել է Ռիչարլիսոնի տրանսֆերային արժեքից

Մադրիդի «Ռեալը» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել «Էվերթոնի» հարձակվող Ռիչարլիսոնի նկատմամբ: Այնուամենայնիվ, սերուցքայինների ներկայացուցիչները ապշել են, երբ իմացել են, որ «Էվերթոնը» բրազիլացուն գնահատում է 90 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Արքայական ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ծանոթ է ֆուտբոլիստի խաղային մեթոդների հետ և շատ բարձր է գնահատում բրազիլացի ֆուտբոլիստի որակները, այդ իսկ պատճառով ցանկանում է «Ռեալում» տեսնել նրան։

Ավարտված մրցաշրջանում Ռիչարլիսոնը մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։