Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց նոր տրանսֆերի մասին

ՊՍՎ-ի հարձակվող Դոնի Մալենը դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ : Այս մասին հայտնում է «իշամեղուների» մամուլի ծառայությունը:

Ֆուտբոլիստը բուժզննում է անցել և պայմանագիր է կնքել մինչև 2026-ի ամառ:

«Բորուսիան» եվրոպական բարձրակարգ ակումբ է, որը գտնվում է Բունդեսլիգայի վերին մասում: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ խաղադաշտ դուրս գալու իմ նոր խաղընկերների հետ», – ասաց 22-ամյա հարձակվողը:

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Մալենը ՊՍՎ-ի կազմում անցկացրել է 45 հանդիպում ՝ դառնալով 27 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: