Անգլիական թոփ-ակումբները պայքարում են Ուսման Դեմբելեի համար

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն ամռանը կարող է հեռանալ ակումբից: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը»: Այս մասին հայտնում է Sport.es-ը: Նշվում է, որ վերոհիշյալ ակումբներն առայժմ պաշտոնական առաջարկ չեն ներկայացրել կատալոնական ակումբին:

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել 22-ամյա հարձակվողից, սակայն ոչ մի ակումբ պատրաստ չէ վճարել պահանջվող 60 միլիոն եվրոն:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդիսանալով ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկի հեղինակը, այդուհանդերձ, այդպես էլ իրեն չդրսևորեց լավագույն ողմերից: