Լիվիո Միլտս. «Անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին»

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը Լիվիո Միլտսի հետ զրուցել է ստուգողական հանդիպումների ու իր խաղի մասին։

ՍՏՈՒԳՈՂԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մենք այսօր երկու բարդ հանդիպումներ անցկացրինք, երկու մրցակիցներն էլ ուժեղ էին, բայց միևնույն ժամանակ՝ տարբեր: «Նոայի» դեմ խաղում մենք ավելի երիտասարդ կազմ ունեինք, հավանաբար, միմյանց հետ խաղակցվածության խնդիր կար: Բայց մենք շատ քրտնաջան աշխատանք ենք կատարում մարզման ժամանակ, որպեսզի հաղթենք յուրաքանչյուր խաղում, ուստի կարծում եմ, որ արդեն «Վանի» հետ խաղում արդյունքն օրինաչափ էր: Հենց այս նպատակով է նախապատրաստական շրջանն անցկացվում, մենք աշխատում ենք մեր սխալների վրա»:

ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՈԼԱՅԻՆ ՊԱՀԵՐԻ ՄԱՍԻՆ

«Այսօր ես կարող էի գոլի հեղինակ դառնալ երկու խաղերում էլ, գոլային շատ պահեր ունեցա, բայց երևի թե գերագնահատեցի ուժերս: Հուսով եմ, որ հենց առաջնության մեկնարկից կսկսեմ գոլեր խփել, սա այն է, ինչ ուզում եմ անել՝ օգնել թիմին գոլային փոխանցումներով և գոլերով»:

ՄԱՐԶԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

«Երբ ես դուրս եմ գալիս խաղադաշտ, ես ինձ լավ եմ զգում: Ինձ համար նշանակություն չուներ, թե որ կազմի հետ էի խաղում, դաշտում ես նվիրվում եմ առավելագույնս: Երբ ես նոր էի տեղափոխվել «Ուրարտու», բավական երկար ժամանակ պահանջվեց ինձնից թիմին ընտելանալու համար: Այժմ ես շատ ուրախ եմ այստեղ գտնելու համար, անհամբերությամբ եմ սպասում առաջնության մեկնարկին»:

Հիշեցնենք, որ բելգիացի կիսապաշտպանը մասնակցել է հուլիսի 24-ին կայացած երկու ստուգողական հանդիպումներին: Առաջին խաղում թիմն ուժերը չափեց «Նոայի» հետ (0-2), իսկ երեկոյան ընդունեց «Վանին» (2-1):